Մեր մասին

«Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալությունը աշխատաշուկայում հուսալի միջնորդ է գործատուների և աշխատանք փնտրողների համար: Մեր թիմը առաջարկում է արդյունավետ կադրային լուծումներ և հանդիսանում հուսալի գործընկեր:
«Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալությունը հիմադրվել է 2005թ.-ին: Երկար տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում, գործակալությունը ձեռք է բերել բարի համբավ, մշտական գործատուներ և հավատարիմ հաճախորդներ: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցումը և սրտացավ վերաբերմունքը հանդիսանում են մեր հաջողության գրավականը:
Գործակալության բազայում գրանցված են շուրջ 8000 բարձր, միջին և ցածր օղակների մասնագետներ: Համագործակցում ենք շուրջ 2000 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:
2013 թվականին «Գործ բոլորին» կազմակերպությունը մասնակցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրին: Ծրագրի շրջանակներում հանդիպել ենք եվրոպական կադրային գործակալությունների մասնագետների հետ, ինչի արդյունքում տեղի է ունեցել փորձի փոխանակում: «Գործ բոլորին» կազմակերպությունը հանդիսանում է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» անդամ:

Առաքելություն


Մեր առաքելությունն է լինել նախընտրելի գործընկեր և ընդունված առաջատար տեղական մասնավոր կադրային գործակալությունների ոլորտում՝ աջակցելով մեր հաճախորդներին մշտապես ունենալու իրենց որակավորումներին համապատասխան և արժանապատիվ աշխատանք:

Տեսլական


Աշխատել լավագույն ընկերությունների հետ, հայտատուներին ապահովել որակյալ մասնագետներով, առավելագույն քանակի աշխատանք փնտրողներին աջակցել աշխատանքի տեղավորման գործընթացում, կատարելագործվել՝ մասնավոր կադրային գործակալությունների ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և ներդրման, ինչպես նաև փորձառու խորհրդատու-աշխատակիցների ներգրավման միջոցով, մատուցել որակյալ ծառայություններ: