<<Գործ բոլորին>> աշխատանքի տեղավորման գործակալությունը կարող է օգնել Ձեզ եթե դուք՝
-նորավարտ եք, փնտրում եք աշխատանք, բայց չգիտեք որտեղից սկսել,
-չեք կողմնորոշվում հայաստանյան աշխատաշուկայում և ունեք խորհրդատվության կարիք,
-աշխատում եք, սակայն փնտրում եք ավելի հարմար (գրաֆիկով, աշխատավարձով և այլն) պայմաններով աշխատանք կամ ակնկալում եք մասնագիտական աճ,
-ծանրաբեռնված եք և չեք հասցնում ինքներդ աշխատանք փնտրել (ուսումնասիրել աշխատանքի հայտարարության կայքերում տեղադրված թափուր հաստիքները, գտնել առավել վստահելի կազմակերպությունները և այլն):
Աշխատանք փնտրողը հրավիրվում է գրասենյակ մեր փորձառու մենեջերների հետ նախնական հարցազրույցի: Թեկնածուն անցնում է մանրակրկիտ մասնագիտական և հոգեբանական թեստավորում, անհրաժեշտության դեպքում իրականացվում է օտար լեզուների ստուգում: Այնուհետև կատարվում է թեկնածուի հնարավորությունների և ակնկալիքների հստակ գնահատում (Հաճախ թեկնածուները սխալ են գնահատում իրենց հնարավորությունները: Նման դեպքերում աշխատաշուկայի պահանջարկին և առաջարկին, ինչպես նաև աշխատավարձերի ընդհանուր պատկերին քաջ ծանոթ մեր մենեջերները ուղորդում են աշխատանք փնտրողին և օգնում իրատեսորեն գնահատել վերջինիս հնարավորությունները աշխատաշուկայում, ինչը բնականաբար հեշտացնում է աշխատանք գտնելու գործընթացն ու հնարավորությունները): Աշխատանք փնտրողի և <<Գործ բոլորին>> գործակալության միջև կնքվում է պայմանագիր, որը ժամկետով չի սահմանափակվում: Մեր մենեջերները օգնում են նաև կազմել կամ շտկել աշխատանք փնտրողի CV-ն, ինչը շատ կարևոր է, քանզի այն թեկնածուի վերաբերյալ առաջին տպավորությունն է: Երբ CV-ն արդեն պատրաստ է, սկսվում է բուն գործընթացը, այն է՝ աշխատանք փնտրողին ներկայացվում են իր տվյալներին համապատասխան հաստիքները: Մեր մենեջերները իրականացնում են թեկնածուի նախնական ներկայացում: Գործատուի կողմից նախնական հավանություն ստացած թեկնածուների հետ կազմակերպվում է հարցազրույց: Աշխատանքի տեղավորվելուց հետո թեկնածուն գործակալությանը վճարում է իր մեկ ամսվա հաստիքային աշխատավարձի 50%, որից հետո պայմանագիրը լուծվում է:
-2000 դրամ
-անձնագիր /պատճե/
-3x4 չափսի լուսանկար
Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում և սրտացավ վերաբերմունք:
Աշխատանք փնտրելիս անհրաժեշտ է ցուցաբերել համալիր մոտեցում. յուրաքանչյուր բաղադրիչ պետք է լինի անթերի։ Աշխատանքի տեղավորման կարևորագույն պայմաններից մեկը գրագետ կազմված CV-ն է։
Ինչու՞ է գրագետ կազմված CV-ն այդքան կարևոր:
Կարծում ենք, լրացուցիչ մեկնաբանությունն ավելորդ է:
Հստակ չնշված ժամանակագրությունը՝
Օրինակ, եթե CV-ի մեջ նշված է (2003-2004թթ.) սա կարող է նշանակել, որ դուք աշխատել եք 2 ամիս (2003 թ. դեկտեմբերից մինչև 2004թ.-ի հունվար) կամ գրեթե 2 տարի: Ահա թե ինչու է կարևոր տարեթվից առաջ նշել ամիսը: Խոսքը վերաբերվում է և՛ կրթությանը, և՛ աշխատանքային փորձին:
Շատ կարևոր է հստակ գրել Ձեր անձնական տվյալները, այն է՝ տարիքը, ընտանեկան կարգավիճակը, բնակության վայրը և, իհարկե, կոնտակտային տվյալները: Օրինակ՝ եթե նշված չէ, թեկնածուի բնակության հասցեն, կադրային աշխատակիցը կարող է զանհագարել և հրավիրել հարցազրույցի: Միայն այդ պահին կպարզվի, որ թեկնածուի համար դա շատ հեռու է, կամ չկա տրանսպորտ և այլն:
Ռեքրութերները սովորաբար CV-ն կարդում են ուղղահայաց, այսինքն փորձառու աչքով որսում են իրենց անհրաժեշտ տվյալները և բանալի բառերը: Այդ պատճառող CV-ն պետք է լինի կառուցվածքային իմաստով հեշտ ընկալելի: Խորհուրդ ենք տալիս, որքան հնարավոր է տեղեկատվությունը շարադրել ըստ ժամանակագրության և տվյալները կենտրոնացնել այն փորձի և ձեռքբերումների վրա, որոնք վերաբերվում են այն աշխատանքին, որը փնտրում եք տվյալ պահին: Յուրաքանչյուր բաժին պետք է առանձնացնել: Դա կարելի է անել աղյուսակի ձևով կամ յուրաքանչյուր նոր բաժին նոր տողից սկսելով: Յուրաքանչյուր նոր բաժնի վերնագիր խորհուրդ է տրվում գրել մեծ և մուգ տառերով: Մի՛ ծանրաբեռնեք CV-ն դիզայնի ավելորդ ատրիբուտներով:
Ընդունված կարծիք կա, որ 2-3 էջից երկար CV-ն անթույլատրելի է: Ռեքրութերը ուղղակի ժամանակ չի ունենալու կարդալ ավելին: Հավատացեք, ղեկավարը, ում մոտ հետագայում հնարավոր է հայտնվի Ձեր CV-ն, ավելի քիչ ցանկություն է ունենալու կարդալ երկար CV-ն քան ռեքրութերը: Այդ պատճառով շեշտը դրեք այն կարողությունների և ձեռքբերումների վրա, որոնք անհրաժեշտ են կոնկրետ ԱՅԴ աշխատանքի համար: Հիշեք, հակիրճ լինելը արվեստ է, բայց ոչ ի վնաս տեղեկատվության:
Տարածված սխալ է տեղական ընկերություն օտար լեզվով CV ուղարկելը: Օտար լեզվով CV ուղարկելը չի խոսում Ձեր՝ տվյալ լեզվին լավ տիրապետելու մասին, քանի որ Ձեր փոխարեն այն կարող էր թարգմանել ցանկացած մեկը: Պետք չէ ձգտել թողնել խելացիի տպավորություն, շատ հաճախ դա հակառակ ազդեցություն է ունենում:
Եթե ուզում եք ցույց տալ օտար լեզուների լավ իմացությունը, նշե՛ք դա լեզուների իմացության սյունյակում:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ կազմակերպությունը միջազգային է, և պահանաջվում է ներկայացնել օտար լեզվով CV: